538.31
7.52
477.01
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական շոու–բիզնեսը հասավ ԱԺ. ռեփեր ՀՏ Հայկոն կստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը

11:38
06 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, հնարավոր է, առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը:

«Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք», – նշել է ռեփերը։

Հայկոն ասել է նաև, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։

ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանց վստահեցրել են, որ շուտով հեռանալու են:

Թերթի հոդվածում նաև նշվում է, որ Հայկոն այս ոլորտում առաջին քայլերը չի անում։ Նա 90-ականների հիշողությունների վրա կառուցված «90's Cafe-Pub»-ի համասեփականատերերից է:

«Իսկ ԱԺ ճաշարանը 2014թ.-ից աշխատեցնում է «Ազգային սնունդ» ընկերությունը, որի ղեկավարությունը վիրավորված է ԱԺ ղեկավարության վերաբերմունքից, քանի որ դեռևս 2009թ.-ին «Ազգային սնունդ»-ին է հանձնվել, հետո ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հրաժարվել են, ապա նորից հետ կանչել», – նշվում է հոդվածում։

Տնօրենն ասել է, որ ընկերությանը չեն տեղեկացրել, որ մրցույթ են հայտարարում, որպեսզի բուֆետի շահագործման նոր ընկերություն ընտրեն։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:27
05 Հուլիսի 2019
Նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել Արթուր Վանեցյանին, Վալերիյ Օսիպյանին և այլ պաշտոնատար անձանց (ՎԻԴԵՈ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել  բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու մասին:
10:00
05 Հուլիսի 2019
Հայաստանում կրկնակի պետական տոն է. նշվում է Սահմանադրության և Պետական խորհրդանիշերի օրը
Հայաստանն ուրբաթ` հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը, ինչի կապակցությամբ հանրապետությունում ոչ աշխատանքային օր է հայտարարված։
17:42
04 Հուլիսի 2019
Հայաստանը և ՌԴ–ն լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն. ՊՆ
Հայաստանը և Ռուսաստանը ծրագրում են այս տարի մի քանի զորավարժություններ անցկացնել
15:50
04 Հուլիսի 2019
Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա
Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա։
15:34
04 Հուլիսի 2019
1կգ` 50 հազ. դոլար. ԱԱԾ–ն խոշոր չափով թմրամիջոցների շրջանառության դեպք է բացահայտել (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք:
14:18
04 Հուլիսի 2019
ՀՀ ավագ դպրոցները կստանան 330 նոր ուսումնական լաբորատորիաներ
Հայաստանում ավագ դպրոցները կստանան 330 նոր լաբորատորիա:
13:22
04 Հուլիսի 2019
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները կավելանան
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թ.-ի օգոստոսի 1-ից:
13:17
04 Հուլիսի 2019
Հայաստանի երկու լեգենդար խորհրդանիշերը. ԵԿԳ–ն ներկայացրել է նորարարական ARARAT Apricot–ը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ծիրանի ֆեերիայի կիզակետին Երևանի կոնյակի գործարանը նախօրեին ներկայացրեց ARARAT Apricot նորարարական խմիչքը։
11:35
04 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
VLV կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն գործընկեր։
08:00
04 Հուլիսի 2019
Չորեքշաբթի` հուլիսի 3–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 3–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:33
03 Հուլիսի 2019
Արսեն Թորոսյանը ներկայացրեց Սփյուռքի հետ գործակցության առաջնահերթությունները
Նրա խոսքով, Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Սփյուռքի ցուցաբերած օժանդակությունը բժշկության ոլորտում
21:01
03 Հուլիսի 2019
Քոչարյանի փաստաբանները մեղադրել են դատարանին դատական գործընթացն արհեստականորեն ձգձգելու մեջ
Վերաքննիչ դատարանն արհեստականորեն ձգձգում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական լսումների վերսկսումը