481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մամուլյան. հայերն այն քիչ ժողովուրդներից են, ովքեր պահպանել են իրենց ամանորյա խոհարարական ավանդույթները
20:23
23 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերկ. /Նովոստի–Արմենիա/. Հայերն այն քիչ ժողովուրդներից են, ովքեր պահպանել են իրենց ամանորյա խոհարարական ավանդույթները, չորեքշաբթի ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը։

Նրա խոսքով` այդ ավանդույթների միջոցով հայերը հրաժեշտ են տալիս հին տարուն և ակնկալիքներով սպասում նոր տարուն։

«Ավանդական ճաշատեսակների միջոցով մեր նախնիները նոր տարում ակնկալում են խաղաղություն և հարուստ բերք։ Օրինակ «Քաշիկան», որը հարիսայի տարատեսակ է, ծիսական ճաշատեսակ է։ Չարժե մոռանալ նաև «Անուշապուրի», «Ականջապուրի» մասին։ Սրանք այն ճաշատեսակներն են, որոնք պետք է լինեն տոնական սեղանին»,  – ասաց նա։

Մամուլյանի խոսքով`հայկական տոնական սեղանի ևս մի կարևոր ճաշատեսակ է «Տարեհացը»։

Ազգագրագետ Սվետա Պողոսյանն իր հերթին, նշեց, որ առաջին հերթին հարկավոր է հասկանալ այս տոնի խորհուրդը։ 

«Սա այն տոնն է, որի ընթացքում կարելի է լիցքավորվել էներգիայով և միաժամանակ հաճույք ստանալ։ Չկա ոչ մի տոնը, որը չունենա համապատասխան ճաշատեսակներ, սակայն չի կարելի մոռանալ նաև հանգստի մասին։ Չարժե ենթարկվել ավելորդ «տանջանքների»», – ասաց նա։

Միաժամանակ ազգագրագետը կոչ արեց նշել Ամանորը ընտանիքի շրջանակում, չնայած, որ շատերը նախընտրում են նշել ռեստորաններում։

Սուրբ Սարգիս եկեղեցու Պետրոս քահանա Մայիլյանը նշեց, որ նախընտրելի է, որ քրիստոնյաները Սուրբ Ծննդից մեկ շաբաթ առաջ պահք պահեն։

Նրա խոսքով` Նոր տարին նշվում է ավելի մեծ շուքով, քան Սուրբ Ծնունդը։

«Դժվար է փոխել ավելի քան 70 տարի գոյություն ունեցող սովորությունները։ Իհարկե, կարևոր է նշել Նոր տարին, սակայն շեշտը պետք է դրվի Սուր Ծննդի վրա, որը նաև բարեգործական տոն է։ Հարկավոր է ազատվել եսասիրությունից և ուշադրություն դարձնել կարիքավորների վրա, օգնել մտերիմներին», – ասաց նա։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:37
27 Մայիսի 2017
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
22:24
27 Մայիսի 2017
Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենտրոնում այսօր նշվել է Եվրոպայի օրը։
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։