480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
23:10
05 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։

Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության տոնը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է միասնաբար հունվարի 6-ին՝ «Աստվածահայտնության» ընդհանուր անվան ներքո։

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը սկսվում է հունվարի 5-ին և շարունակվում է հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս.Պատարագ։ Այդ օրը երեկոյան մարդիկ իրենց հետ տուն են տանում եկեղեցում վառված ճրագներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը:

Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Հունվարի 6-ին Ս. Ծննդյան Ս.Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս.Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

Ս.Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս.Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:

Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Այնուամենայնիվ, հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս.Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները:

Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է։ Հայաստանում քրինստոնեությունն ընդունվել է 301 թվականին։ Առաջին հայ կաթողիկոսն է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
22 Հունիսի 2017
Ճարտարագիտական համաժողով–ցուցահանդես կանցկացվի Հայաստանում
Ճարտարագիտական առաջին մասնագիտացված համաժողով–ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 24–ին Հայաստանում:
16:13
22 Հունիսի 2017
Անհետ կորած 14-ամյա աղջիկն առաջին անգամը չէ, որ փախչում է տանից
Նախօրեին Ոստիկանության Շենգավիթի բաժինը հայտարարություն էր տարածել, որ 14–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
15:25
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարված «ՀՀ քաղաքացու» տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված անձի տվյալների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
15:00
22 Հունիսի 2017
Վարժանք` Երևանի մետրոպոլիտենում. հնարավոր է փրկարարական ուժերի կուտակում
Երևանի մետրոպոլիտենում վարժանքի փորձ է իրականացվելու:
14:30
22 Հունիսի 2017
ՃՈ–ն նորամուծություն է գործարկել հայ վարորդների համար
Խախտումների մասին SMS ստանալու համար կարելի է գրանցվել police.am կայքում։
11:45
22 Հունիսի 2017
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը։
11:24
22 Հունիսի 2017
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել` ոլորտում բիզնես–ցեղասպանության դեմ պայքարելու համար։
08:00
22 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:57
21 Հունիսի 2017
Նշանակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարները (ՑԱՆԿ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։
17:48
21 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանի պարը խաղընկերոջ հարսանիքին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր թիմակցի հարսանիքին։
17:08
21 Հունիսի 2017
Երևանում տղամարդը կալանավորվել է անչափահասի հետ սեռական կապի համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ոստիկանությունը հայտնում է հետախուզվող քաղաքացու հայտնաբերման, ձերբակալության և կալանավորման մասին։
15:36
21 Հունիսի 2017
Պատրաստ եմ վարչապետ լինել. Կարեն Կարապետյանը` իր ապագա ծրագրերի մասին
Հայաստանի վարչապետը կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց կառավարության` 2017–2022 թվականների ծրագիրը։