481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հարուցվել է քրեական գործ՝ ընտրատեղամասերից մեկում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ
13:38
07 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի  Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Կիրակի Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Քվեարկությանը մասնակցել է 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,51 տոկոսը։

ԿԸՀ–ի տվյալներով` բարեփոխումների օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 63,35 տոկոսը կամ ընտրացուցակներում ներառվածների 32,17 տոկոսը։ Դեմ է քվեարկել 32,35 տոկոսը կամ ընտրացուցակներում ներառվածների 16,42 տոկոսը:

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:37
27 Մայիսի 2017
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
22:24
27 Մայիսի 2017
Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենտրոնում այսօր նշվել է Եվրոպայի օրը։
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։