437.27
4.41
404.32
-6
Եղանակը Երևանում
Հայ

Հարցման միջոցով պարզվել են ԱԺ անցնող երեք կուսակցությունները. Gallup

15:37
06 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Gallup International Association հայկական ներկայացուցչության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը նախընտրական պայքարի անվերապահ առաջնորդն է։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Gallup International Association–ի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, «Իմ քայլը» դաշինքի օգտին պատրաստվում է քվեարկել սոցհարցման մասնակիցների ավելի քան երկու երրորդը։

«Այն հարցին, թե ում եք մտադիր ձեր ձայնը տալ առաջիկա ընտրությունների ժամանակ, հարցվածների 69,4%–ը նշել է, որ կքվեարկի «Իմ քայլը» դաշինքի օգտին, 5,7%–ը` ԲՀԿ–ի, 3,8%–ը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին, 1,4%–ը` «Սասնա ծռերին», 1,3% –ը` ՀՀԿ–ին, 1,2%-ը` ՀՅԴ–ին», – նշեց Նավասարդյանը։

Նրա խոսքով, մնացած կուսակցությունները հավաքել են հարցվածների ձայների 1%–ից պակաս։

Միաժամանակ, հարցվածների 8,7%–ը հրաժարվել է պատասխանել հարցերին, իսկ 7%–ը դժվարացել են պատասխանել։

Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավին հետևել է հարցվածների 66%–ը, 76,9%–ը քարոզարշավին հետևել է հեռուստատեսությամբ, 22,3%–ը` նախընտրական հանդիպումների կամ հանրահավաքների միջոցով, 18,5%–ը` Facebook–յան ուղիղ եթերներով, 8,8%-ը` էլեկտրոնային ԶԼՄ–ների և 7,1%–ը` արտաքին գովազդային վահանակների միջոցով։ Քաղաքական ուժերի ծրագրերին ծանոթացել է հարցմանը մասնակցածների մոտ 48%–ը։

Նավասարդյանը նաև նշեց, որ հարցվածների 75,7%–ը հայտարարել է, որ անպայման կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 14,6%–ը  «հավանաբար կմասնակցի», 2,7%–ը նշել է, որ ամենայն հավանականությամբ չի մասնակցի ընտրություններին, իսկ 5,7%–ը մտադիր չէ մասնակցել առաջիկա ընտրություններին։

Նավասարդյանը հնարավոր համարեց չնչին փոփոխությունների հավանականությունն ընտրողների վարկանիշերում` հաշվի առնելով նախօրեին կայացած հեռուստաբանավեճը, որին մասնակցեցին բոլոր 11 քաղաքական ուժերի առաջնորդները։

«Բոլոր քաղաքական ուժերի ընտրազանգվածն արդեն ձևավորված է, և տեղաշարժերը կլինեն չնչին։ Միանշանակ, խորհրդարան կանցնեն «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն, բոլոր շանսերն ունի «Լուսավոր Հայաստանը»», – ասաց նա։

«Նախընտրական ճեպընթաց. վերջին կանգառ» հետազոտությունն անցկացվել է 2018 թ.–ի դեկտեմբերի 1–4–ը, հետազոտությանը մասնակցել է Երևանի և մարզերի 1100 բնակիչ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ