424.11
4.26
393.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հարցման մասնակիցների ավելի քան 84% հավանում են Փաշինյանի գործելաոճը. Gallup

16:42
14 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84% դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում առաջին տարվա ընթացքում: Այդ մասին վկայում են Gallup International միջազգային ասոցիացիայի հետազոտության արդյունքները:

«Նիկոլ Փաշինյանի գործելաոճը վարչապետի պաշտոնում լիովին դրական են գնահատել հարցվածների 29.9%-ը, ավելի շուտ դրական` 54,3%: Այսինքն, արդյունքում, դրական գնահատական են տվել հարցվածների 84,2%-ը», - երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Gallup International ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Միաժամանակ փորձագետը նշեց, որ հասարակության վերաբերմունքը Փաշինյանի գործունեության վերաբերյալ` անցած տարվա համեմատ ավելի «սառն է» դարձել:

«Ընդհանուր առմամբ, վարչապետի գործունեությունը դրական գնահատող մարդկանց թիվը նվազել է 10%-ով: Դա պայմանավորված է էյֆորիայի ընդհանուր ֆոնի նվազման հետ, ինչը կապված է 2018 թ.-ի գարնան իրադարձությունների և ավելի ռացիոնալ վերաբերմունքի իրականության հետ», - ասաց նա:

Սպասումները

Ինչպես նշեց Նավասարդյանը, իշխանափոխությունից և Փաշինյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հայ հասարակության շրջանում ակնկալիքների դրական ֆոն է ստեղծվել` կապված նրա անձի հետ:

«Պատասխանելով հարցին, թե որքանով են արդարացել Փաշինյանի հետ կապված սպասումները, հարցվածների 70,1%-ը նշել է, որ որոշ չափով արդարացել են, 12,5%` որոշ չափով չեն արդարացել, 7,9%` ամբողջովին չեն արդարացել և միայն 7,5%-ը նշել է, որ լիովին արդարացել են», - ասաց նա: 

Հարցվածների մոտ 2%-ը դժվարացել է պատասխանել:

Ըստ նրա, 6 ամիս առաջ լիովին արդարացված իրենց սպասումները համարում էին հարցվածների 17,5%, և նման տարբերությունը վկայում է հանրության շրջանում որոշակի հիասթափության մասին:

Բնակչության վստահությունը

Ըստ Հայաստանում Gallup International ներկայացուցչության ղեկավարի, 6 ամիսների ընթացքում զգալիորեն փոխվել է վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ որպես քաղաքական գործչի:

«Նրան որպես քաղաքական գործիչ լիովին դրական են գնահատում հարցվածների 40,4%-ը, բավականին դրական` 49,2%-ը, բավականին բացասական` 3,5%-ը: Իսկ 2018 թ.-ի սեպտեմբերին Փաշինյանի գործունեությունը որպես լիովին դրական գնահատում էին հարցվածների 61,2%-ը», - ասաց նա:

Նավասարդյանը նշեց, որ նման պատկեր հայտնվել է նաև Փաշինյանի հանդեպ հանրության վստահության մակարդակի ուսումնասիրության արդյունքում:

«Վարչապետին լիովին վստահում է հարցվածների 39,9%-ը, ավելի շուտ վստահում են` 6,5%-ը և լիովին չեն վստահում` 6,2%-ը: Ընդ որում, 2018 թ.-ի սեպտեմբերին նրան լիովին վստահում էին հարցվածների 60,2%-ը», - ասաց նավասարդյանը:

Gallup International հարցումը, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում 1 տարվա նշանակմանը, անցկացվել է 2019 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 9-ը: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանը լրացած 1108 մարդ ինչպես Երևանում (հարցվածների ընդհանուր թվի 33%-ը), այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում և համայնքներում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ