ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 27-28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Մասնավորապես՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղում այրվել է 1500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 10 դեղձենի, Ղուկասավան գյուղում՝ 4000 քմ, Արտաշատ-Դալար ավտոճանապարհին՝ 700 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 800 քմ, Նորակերտ գյուղում՝ 3 հա, Ջրառատ գյուղում՝ 6 հա, Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին՝ 2 հա, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ 3 հա խոտածածկույթ», - հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:-0-