536.6
7.56
476.68
+20
Եղանակը Երևանում
Հայ

Համաշխարհային ու հայկական մշակույթից պոկվեց մի մեծ ու վառվռուն ասուպ. ՀՀ նախագահ

10:52
02 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլեւս չկա...
Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին», – գրել է նա:

Նախագահը նշել է, որ Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով:

«Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների սրտում, որքա՜ն ցավեր ամոքել։ Գրեթե մեկ դար գլորած բեմի հսկան դեռեւս զսպանակի նման պիրկ ու ամուր էր լուսարձակների առջև, նրա անկրկնելի ձայնը դեռևս փոթորկում էր մարդկային հոգին, պատանիներն ու երիտասարդները, արդեն ճերմակած նրա միլիոնավոր երկրպագուները վարակվում էին կյանքի այն լուսավոր սիրով, որ ճառագում էր Հավերժի այդ ճամփորդից», – նշվում է ուղերձում:

Նախագահը նշել է, մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրա մեջ էր, նա` Հայրենիքի…

«Համաշխարհային ու հայկական մշակույթից պոկվեց մի մեծ ու վառվռուն ասուպ, որն իր հետագծով շարունակելու է հավերժական ճամփորդությունն արվեստասերների հոգում եւ սրտում։ Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ։ Սակայն դու միշտ մեզ հետ ես, սիրելի Շառլ, քո ժողովրդի հետ, քո Հայաստան եւ Ֆրանսիա հայրենիքների հետ։ Անկեղծորեն ցավակցում եմ եւ վշտակցում Շառլ Ազնավուրի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին,Ազնավուրի արվեստի միլիոնավորերկրպագուներին: Ճամփիդ լու՜յս, Շառլ», – նշված նախագահի ուղերձում։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
10:25
15 Հուլիսի 2019
Նախարար. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ
Լավ լուր Արայիկ Հարությունյանից. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ։
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: