ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է աշնանային արձակուրդների ժամանակացույցն երկրի դպրոցներում։
Ըստ այդմ, 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:
Միաժամանակ նշվում է, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:–0–