+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հարցազրույցի գաղտնալսման պատվիրատուն. Վանեցյան

17:26
16 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուն արդեն հայտնի է, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

«Հայտնաբերվել է այն մարդկանց շրջանակը, ովքեր գաղտնալսել և պատվիրել են, սակայն հիմա ուսումնասիրվում են գաղտնալսման միջոցները։ Կարող եմ ասել միայն, որ պատվիրատուն Հայաստանից է, և այդ մարդը կապված չէ ԱԱԾ–ի հետ», – ասաց Վանեցյանը։

Միաժամանակ նա նշեց, որ գոյությու ունեն օպերատիվ տվյալներ, սակայն հիմա բավականին բարդ է ապացուցել պատվիրատուի ներգրավվածությունն այս գործում:

ԱԱԾ–ի տնօրենը պատմել է, որ հետաքննության ժամանակ Քննչական կոմիտեի կողմից հայտնաբերվել է, որ այդ օրը նա հեռախոսային կապի մեջ է եղել ՀՔԾ տնօրենի հետ 10 անգամ` 8 անգամ զանգահարել է ՀՔԾ ղեկավարը, մնացած երկու անգամը ինքն է զանգել։ Իսկ հեռախոսազրույցի առավելագույն տևողությունը կազմել է 2,5 րոպե։

«Մեր խոսակցությունները եղել են մոնտաժված և ներկայացված որպես մեկ ամբողջություն։ Հաշվի առնելով այն, որ ես գտնվել եմ ռոումինգում, օպերատորները չեն օգտագործել գաղտնի պրոտոկոլներ, որոնք մենք օգտագործում ենք երկրի ներսում հեռախոսազրույցների պաշտպանության համար և, փաստացի, այն կատարվել է IP հեռախոսակապի միջոցով։ Կապի ալիքն այդ դեպքում պաշտպանված չէ, և միջին մակարդակի յուրաքանչուր մասնագետը կարող էր գաղտնալսել մեր հեռախոսազրույցը», – ասաց Վանեցյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ներկայացրել է իր հեռախոսը քննչական մարմիններին։ Հեռախոսում գտնվել են նաև իր կնոջ անձնական նամակները, երեխաների ուղարկված լուսանկարները և իր բանկային քարտերի տվյալները։

Նման գաղտնալսման հիմնական պատճառներից մեկը նա նշել է իր վրա ճնշում գործադրելու փորձը, որպեսզի նա հրաժարական տա, ինչի հետևանքով ԱԱԾ–ն զգալիորեն կթուլանար։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:25
21 Սեպտեմբերի 2019
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով:
16:55
21 Սեպտեմբերի 2019
ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: