ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «Էքսպերտ» ախտորոշիչ կենտրոնը: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, բացման արարողությանը մասնակցել է գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը:
Ժամանակակից սարքավորումները, որոնք տեղադրված են կենտրոնում, թույլ կտա Շիրակի մարզի և հարակից շրջանների բնակիչներին ժամանակին անցնել որակյալ հետազորություն:
Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունն իր հերթին կօգնի կենտրոնի ծառայությունների զարգացման գործում: Նա ողջունել է նաև ռուս գործընկերներին` Հայաստանում նման ներդրումներ կատարելու կապակցությամբ:
Բացման արարողությանը մասնակցել են նաև ազգային ժողովի պատգամավորներ և մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:-0-