481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Գրիպով և ՍՇՎ–ով հոսպիտալացված հիվանդների թիվը Հայաստանում մոտենում է 600–ի
17:34
08 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարարության մամուլի ծառայությունը։

568 հիվանդներից 461-ը 0-18 տարեկան են, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, նշվել է ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ, որը գլխավորել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
    
Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա. փորձագետ>>

Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ:

Զեկուցվել է, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվեց շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։ 

Նախարարին տեղեկացրել են, որ այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։ 

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես կանխարգելիչ գործողություն նախօրեին ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները կարող են զմայլվել աստղային անձրևով
Հայաստանի բնակիչներին աստղային անձրև է սպասվում։
20:28
20 Հոկտեմբերի 2017
Երևանում Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել
Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:
19:41
20 Հոկտեմբերի 2017
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղ են որսացել (ՖՈՏՈ)
Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը:
18:00
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանում, հնարավոր է, նոր տիպի ավտոբուսներ հայտնվեն
Առաջիկայում կիրականացվի թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման  ավտոբուսի կիրառությունը Հայաստանի պայմաններում։
17:11
20 Հոկտեմբերի 2017
Երևանի հասարակական տրանսպորտը, հնարավոր է, թանկանա. փորձագետ
Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը հնարավոր է և ամբողջովին հիմնավորված:
11:46
20 Հոկտեմբերի 2017
Ջերմաստիճանը Հայաստանում կշարունակի բարձրանալ
Օդերևութաբանները Հայաստանում  ջերմաստիճանի որոշակի բարձրացում են կանխատեսում։
11:04
20 Հոկտեմբերի 2017
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
17:22
19 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
«Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ», – նշել է վարչապետը։
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։