ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի կողմից հետաքննություն է սկսվել փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտոառևանգման փաստով:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 41-ամյա Կարեն Առաքելյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ ժամեր առաջ Սայաթ –Նովա պողոտայի 33 շենքի դիմացից առևանգել են իր Toyota մակնիշի ավտոմեքենան:
Կայքի տեղեկություններով, փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գիշերը ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի 18 հասցեի մոտից նշված ավտոմեքենան վարելիս ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 19-ամյա Սաթենիկ Բաբախանյանին: Վերջինս ստորագրությամբ ազատ է արձակվել:
Կայքի տեղեկություններով՝ Ս. Բաբախանյանը ոչ մի տեղ չի աշխատում։ Նա ավելի շատ ճանաչված է որպես «գիշերային թիթեռնիկ», և կան տեղեկություններ, որ նա ավտոմեքենայի տիրոջն ինտիմ բնույթի ծառայություններ է մատուցել, իսկ առավոտյան, երբ «կլիենտը» վճարումը չի կատարել, Սաթենիկը որոշել է առևանգել նրա մեքենան։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում