ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գծանշման աշխատանքների իրականացման նպատակով մարտի 30–ից մինչև մարտի 31–ը կդադարեցվի Երևանի որոշ փողոցների երթևեկությունը, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. մարտի 30-ի ժամը 22-ից մինչև մարտի 31-ի ժամը 6-ը կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում՝ մինչև Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ:–0–