478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Մանկական Եվրատեսիլի» հայ մասնակիցը հանդես կգա 11–րդ համարի ներքո
16:23
16 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլի»  հայ մասնակիցը` Միկան (Միքայել Վարոսյանը) «LOVE»  երգով հանդես կգա տասնմեկերորդ համարի ներքո նոյեմբերի 21-ին, համերգային ծրագրի երկրորդ մասում:

Այս մասին ասվում է ֆեյսբուք սոցիալական ցանցի Միկայի  էջում:

Առաջինը հանդես կգա Սերբիայի ներկայացուցիչը, նրանից հետո Վրաստանի, Սլովենիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Իռլանդիայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի, Բելառուսի ներկայացուցիչները:

Միկայից հետո, ով արդեն առաջին փորձերն է արել Բուլղարիայում, ելույթ կունենան Ուկրաինայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Ալբանիայի և Չեռնոգորիայի պատանի երաժիշտները:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2015»-ն կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Armeec համերգասրահում «Discover» («Բացահայտիր») կարգախոսով:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։ 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։

Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։ Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։

2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը Կիևում անցկացված մրցույթում զբաղեցրեց 6–րդ տեղը։ –0–-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
17 Օգոստոսի 2017
Լուսացույցների աշխատանքի ռեժիմը Հանրապետության հրապարակում կփոխվի
Օգոստոսի 17-ից Հանրապետության հրապարակում կկատարվի լուսացույցների աշխատանքի փոփոխություն։
15:09
17 Օգոստոսի 2017
Ծառի տակ գտած նորածնի անվանակոչությանը ամբողջ գյուղն է մասնակցել
Նորածնի խնամքով ողջ գյուղ է զբաղվում։
14:40
17 Օգոստոսի 2017
Սուրենյանը հուսադրել է շոգի սիրահարներին ու պատմել, թե ինչու անձրևները Խոսրովի անտառի կողքով անցան (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել:
13:55
17 Օգոստոսի 2017
Պարզվում են նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
Միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
12:25
17 Օգոստոսի 2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի երկու խաչմերուկներում
Երևանի երկու խաչմերուկներով երթևեկող տրանսպորտային միջոցները կընթանան առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
11:43
17 Օգոստոսի 2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
Այս պահին ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը:
10:46
17 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառում իրականացվում է օդային հետախուզություն
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։  
14:32
16 Օգոստոսի 2017
Աշխատանքային երկուշաբթիներից մեկի փոխարեն Հայաստանում կաշխատեն շաբաթ օրը
Սեպտեմբերի 17-ին նշվող Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի` ննջեցյալների հիշատակի օրը ոչ աշխատանքային կլինի: