ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխությունՍեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով», –նշվում է հաղորդագրության մեջ։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:–0–