ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, սույն թվականի նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15
0 և արևելյան երկայնության 47.10
0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Նախօրեին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: -0-