530.62
7.19
475.87
+33
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի բժշկական կենտրոններից մեկում նորածին է մահացել. հարուցվել է քրեական գործ

13:50
23 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2018թ.–ի հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը Շենգավիթ բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, նորածին երեխան մահացել է:

Загружается новость ... "Лево"

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշվում է, որ քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:46
16 Օգոստոսի 2019
Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է (ՖՈՏՈ)
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։
11:04
16 Օգոստոսի 2019
5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է». օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կբարձրանա
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
10:34
16 Օգոստոսի 2019
Հայտնի է Փաշինյանի գլխավոր խորհրդականի գործից ազատելու պատճառը
Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները:
08:00
16 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:03
15 Օգոստոսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդու տան բակում կանեփի թփեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի տներից մեկի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել։
20:29
15 Օգոստոսի 2019
Երթևեկի փոփոխություն` Երևանի առանցքային փողոց–խաչմերուկում
Երևանի կարևոր փողոց–խաչմերուկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն։
19:40
15 Օգոստոսի 2019
Security Dream ՍՊԸ–ի հիմնադիրը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրին կալանավորելու միջնորդությունը
18:46
15 Օգոստոսի 2019
Ողբերգությունից` մեկ քայլ. 39–ամյա կնոջ ինքնասպանությունը հաջողվեց կանխել
Գրեթե երկու ժամ առաջ մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն կատարել։
18:03
15 Օգոստոսի 2019
Instagram գեղեցկության մրցույթ` Հայաստանում. առաջին անգամ կանցկացվի Miss Virtual World մրցույթը
Հայաստանը դարձել է 19 երկրներից մեկը, որտեղ մեկնարկել է Instagram գեղեցկության մրցույթը։
16:12
15 Օգոստոսի 2019
Վրաստանում կսահմանափակվի հայկական կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը
ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը:
15:45
15 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի երկու գլխավոր խորհրդականներն ու օգնականը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել իր երկու գլխավոր խորհրդականներին և օգնականին աշխատանքից ազատելու մասին:
13:52
15 Օգոստոսի 2019
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին: