Երեքշաբթի` հուլիսի 31–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
01 Օգոստոսի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ մտադրություն կա կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին ենթադրաբար Քոչարյանի մասին հարցազրույցի պատճառով։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը շարունակում է զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա ավելացրել է, որ նրա փոխարինման հարցի շուրջ անցկացվող քննարկումները չեն նշանակում, որ Խաչատուրովն ազատվել է այդ պաշտոնից։
Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտարարել է, որ շուտով ստուգումներ են անցկացվելու «Երևանի սիթի» ցանցերում։
Չարաշահումներ են բացահայտվել սոցիալական աջակցության Ստեփանավանի գործակալությունում, պետությանը պատճառվել է մոտ 600մլն դրամի վնաս։–0–
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։