ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Վերջին շրջանում շրջանառվում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի թեման։ Սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա հրաժարական չի տալու, միաժամանակ Հայրապետյանը խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Նա նաև նշել է իրեն փոխարինող լավագույն թեկնածուի անունը։
Կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ։
ՀՀ վարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը և դրանք բերել պատշաճ մակարդակի։–0–