484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ–ն հայտարարում է, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել թրաֆիքինգի դեմ պայքարում
14:38
24 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։

«Եթե այս օրհասական խնդրի դեմ մղվող պայքարը շարունակվի նույն ոգով, ապա Հայաստանը կտրուկ կտարբերվի մնացած երկրներից բոլոր այս բարդ հարցերի դրական լուծման տեսակետից», – հինգշաբթի ասաց Սորոկինը։

Նրա խոսքով` թրաֆիքինգի խնդիրն ակտուալ է ողջ աշխարհում, այլ գործ է, որ Հայաստանում առկա է ճիշտ մոտեցում, գործում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ԵԱՀԿ–ն։ .

«Կառավարական և հասարակական կառույցները հստակ համակարգում են այս խնդրի դեմ պայքարին ուղղված բոլոր ջանքերը։ Ցավոք, ԵԱՀԿ–ն չունի վիճակագրական տվյալներ Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված անձանց թվի մասին», – ընդգծեց Սորոկինը։

ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն իր հերթին նշեց, որ հանրապետությունում երկար ժամանակ պայքար է ընթանում թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ։ Նրա խոսքով` պատրաստվել են այս խնդրի հետ պայքարի չորս ազգային ծրագրեր, հերթական` հինգերորդը, մշակման վերջին փուլում է։

«2015 թ.–ին մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ–ի պետդեպարտամենտի զեկույցի շրջանակում իրականցրած գնահատման արդյունքներով` Հայաստանն արդեն երրորդ տարին ներառվում է թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի առաջին խմբում», – ասաց Հովակիմյանը հինգշաբթի «Հարկադիր աշխատանքներն ու աշխատանքային թրաֆիքինգը Հայաստանում» թեմայով ուսումնասիրության ներկայացման ժամանակ։

Զեկույցի շրջանակում ուսումնասիրված 188 երկրներից առաջին խմբում ներառվել են 31 երկիրներ։ Ըստ Պետդեպի զեկույցի` Հայաստանի կառավարությունը հայտնվել է առաջին խմբում կոնկրետ գործողությունների և միջոցառումների անցկացման շնորհիվ, որոնք ուղղված են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների ամբողջական բավարարմանը։

Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի նոր եռամյա պետական ծրագիրը կմշակվի` հաշվի առնելով այս ուսումնասիրության արդյունքները։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ: