ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Հոկտեմբերի 2–ի գիշերը թույլ ձյան տեսքով տեղումներ են հնարավոր Շիրակում, Գեղարքունիքում և Լոռիում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի լեռներում և Սյունիքի նախալեռներում։
Քամին կլինի հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևանում չորեքշաբթի ցերեկը կանխատեսվում է +16...+18 աստիճան, հինգշաբթի մի փոքր կցրտի` +13...+15, հետագա երկու օրերը սպասվում է +11..13, իսկ կիրակի օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա` +13...+15։–0–