534.18
7.56
476.18
+28
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

17:22
05 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետբյուջեից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային համագործակցության ընկերության կողմից 2016-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն ՀՀ դրամ գումար, որից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը, նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է որպես աշխատավարձ ելքագրված առանձնապես խոշոր չափի գումար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ պարզվել է, որ 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու հարցը կազմակերպելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են ընդհանուր մոտ  565.000 ՀՀ դրամ կաշառքի գումարներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2019 թ.-ի մարտի 4-ին առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը: Նախաքննությունը շարունակվում է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։
14:13
22 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծության կապակցությամբ
Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին: