ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆֆսայդում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ–ն ակցիա էր կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց, որի նպատակն էր հիշեցնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին իր նախընտրական խոստումները։ Ակցիայի մասնակիցների ձեռքում դեղին քարտեր էին` որպես նախազգուշացում Մարությանին։-0-