ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց Վահագն Վերմիշյանի նշանակումը Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավարի պաշտոնում:
Նիստի ընթացքում Վերմիշյանը նշեց, որ մինչև 1991 թ.-ը զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո աշխատել է Ռուսաստանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում և Եվրոպայում:
«Նախագծել և կառուցել եմ ավելի քան 5 մլն շինություններ տարբեր երկրներում, այդ թվում` Դոմոդեդովո օդանավակայանը, Սոչիի նավահանգիստը, խոշոր օբյեկտներ և քաղաքներ Սուդանում և Էրիթրեայում», - ասաց Վերմիշյանը:
Նա նշեց, որ արդեն 1,5 տարի է, ինչ վերադարձել է Հայաստան և որոշում է ընդունել` աշխատել ի շահ երկրի:-0-