478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. դեռևս վաղ է խոսել Հայաստանի համար Ռուսաստան–Թուրքիա դիմակայության հետևանքների մասին
20:33
27 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ ռազմական, տնտեսական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստան–Թուրքիա դիմակայությունը Հայաստանի համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։   

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հայտնվել են ճգնաժամային վիճակում այն բանից հետո, երբ երեքշաբթի Սիրիայում կործանվեց ռուսական Սու–24 ռմբակոծիչը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16–ի կողմից սիրիական տարածքում և ընկել է Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա։

Ռուսաստանը 2016 թ.–ի հունվարի 1–ից դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ >>

«Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի դիվանագիտական միջոցներով և չի փորձի դիմել կոնկրետ քայլերի։ Դեռևս վաղ է խոսել Հայաստանի համար հետևանքների մասին, քանի որ Ռուսաստան–Թուրքիա դիմակայությունը դեռևս վերաբերում է միայն Սիրիային, որը տեղակայված է Թուրքիայի հարավային սահմանի մոտակայքում», – նշեց Սաֆրաստյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարությունը, ով նախօրեին նշել է, որ պատրաստ է «անել հնարավոր ամեն ինչ` Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատելու համար»։

Միաժամանակ թուրքագետը քիչ հավանական համարեց առաջիկայում ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։ 

ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը >>

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
21 Օգոստոսի 2017
26–ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից. ՔԿ
Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին:
14:25
21 Օգոստոսի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը գործարկում է շահավետ պայմաններով վարկեր` անշարժ գույքի գրավադրմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։
13:33
21 Օգոստոսի 2017
ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է զինծառայողի մահվան մանրամասները
Հայաստանում նախօրեին սպա է մահացել։
13:21
21 Օգոստոսի 2017
Հայաստանը ներառվել է «ամենավթարային» երկրների եռյակում մահվան ելքով ՃՏՊ–ների թվով
Հայաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել ՃՏՊ–ների հետևանքով մահացության թվով։
12:29
21 Օգոստոսի 2017
Հայաստանում զինծառայող է զոհվել
ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել:
12:00
21 Օգոստոսի 2017
Հայաստանում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 4 տնտեսվարողի գործունեությունը (ՖՈՏՈ)
ՍԱՊԾ–ը վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ։
10:58
21 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
10:34
21 Օգոստոսի 2017
Խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանում ու Արարատի մարզում «Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով
Երևանում ու Արարատում խոշոր ջրանջատում է նախատեսված` «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված։
10:25
21 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է հայ դիվանագետների մասին տեղեկատվությունը Դամասկոսում գրանցված հրաձգության կապակցությամբ
Կիրակի ահաբեկիչները հրաձգություն են կազմակերպել Դամասկոսում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
11:00
20 Օգոստոսի 2017
Երևանյան տապը վերադառնում է
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
19:44
19 Օգոստոսի 2017
Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է
Բոլոր վիրավորները «Գազելի»։ ուղևորներ են եղել։
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում: