Չորեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
26 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։
Երևանում անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում են ինֆորմատիզացիայի, ներքին շուկաների գործունեության, առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Նեղ և ընդլայնված կազմով նախատեսված նիստերի մասնակիցները կքննարկեն ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայում տեղեկատվական փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցեր։ Նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՏՄ–ն ավիապատահարները հետաքննող կառույց կստեղծի։
Երևանի խանութներից մեկում շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք է հայտնաբերվել։-0-
Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Եկեք պահպանենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը, գրել է Մակրոնը