483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են շարժվել դեպի ԿԸՀ–ի շենք
04:19
03 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են շարժվել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք։

«ԿԸՀ–ի շենքի մոտ մենք կարտահայտենք մեր բողոքը», – հանրահավաքի ժամանակ ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը` Անդրեաս Ղուկասյանը։ 

Ցուցարարները դիմեցին քաղաքացիներին` խնդրելով իրենց տրամադրել վրաններ, վերմակներ, ներքնակներ, նավթավառներ։

Նախօրեին երեկոյան «Նոր Հայաստան» ճակատը հանրահավաքների շարք սկսեց` դեկտեմբերի 6–ին նախատեսված սահմանադրական բարեփոխումները տապալելու, իսկ հետագայում իշխանափոխության հասնելու նպատակով։ Ակցիայի ընթացքում գրանցվել են քաշքշուկներ ոստիկանների և ցուցարարների միջև, իսկ կեսգիշերին մոտ ընդդիմադիրներն Ազատության հրապարակում պաստառներից կառուցեցին ինքնատիպ վրաններ և հայտարարեցին անժամկետ նստացույց անցկացնելու մասին։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:26
03 Նոյեմբերի 2017
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
12:07
03 Նոյեմբերի 2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
11:38
03 Նոյեմբերի 2017
Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին
«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,-ասել է Բախշյանը։
11:29
03 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Նրանք սպանվել են Հրազդան քաղաքում, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։
11:19
03 Նոյեմբերի 2017
Ջերմ աշունը շարունակվում է Հայաստանում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։
00:00
03 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:12
02 Նոյեմբերի 2017
The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին
Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
19:03
02 Նոյեմբերի 2017
Հայաստանում տղամարդը գողացել է ոսկյա զարդեր, հարվածելով տանտիրուհուն
Տուն ապօրինի մուտք գործած անձը փայտով հարվածել է կնոջը և դիմել փախուստի:
16:51
02 Նոյեմբերի 2017
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում սերտ համագործակցությամբ. Սերժ Սարգսյան
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
15:42
02 Նոյեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացնում է Energy նոր առաջարկը
«Ռոստելեկոմը» հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։