ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության բենզալցակայանների մեծ մասում երեկ երեկոյան «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բենզինը Հայաստանում էժանացել է մոտ 10 տոկոսով:
Ինչպես գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը, անցած ողջ տարվա ընթացքում նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հանրապետության բենզալցակայաններում 440-450 դրամ էր: Բենզինը սկսեց էժանանալ դեկտեմբերի սկզբից:
«Թե ինչով է սա պայմանավորված` պաշտոնական որևէ բացատրություն դեռ չի հնչել: Ըստ որոշ լուրերի, բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացող»: Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկաներում նկատվում է բենզինի թանկացում: Ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ բենզինը Հայաստանում ավելի էժան է, քան Վրաստանում: Բենզինի էժանացումը կշարունակվի թե ոչ` առայժմ հայտնի չէ», - գրում է թերթը:-0-