484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները
20:12
02 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը անցկացրել է «Արդյունավետ կառավարման մոդելները» թեմայով բաց դաս Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում:

Ինչպես տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, միջոցառման շրջանակում ընկերության գլխավոր տնօրենը «Մերգելյան» ակումբի անդամներին ներկայացրել է բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, ինչպես նաև կիսվել հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։

Դասախոսությունը կազմակերպվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից։

«Beeline-ը կարևորում է նմանատիպ հանդիպումների կազմակերպումն երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ունեն նորարական գաղափարներ և ձգտում են կյանքի կոչել դրանք` դարձնելով կյանքն ավելի լավը: Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ հաջողության հասնելու գործում կառավարման ճիշտ մոդելի ընտրության նշանակությունը մեջ: Վստահ եմ` այսօրվա բաց դասին ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին իրենց գաղափարների համար կառավարման առավել արդյունավետ մոդել ընտրելու և դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն ունի շատ խելացի, կիրթ, փայլուն երիտասարդ մասնագետների ներուժ, և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը բարձր է գնահատում այս ներուժը։

Նա նշել է, որ անցյալ տարի ընկերությունը ստեղծել է Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան ակումբը», որտեղ ներգրավված են տարբեր մասնագիտությունների երիտասարդներ, ներկայացվում են նոր գաղափարներ և ծրագրեր, ձևավորվում են աշխատանքային խմբեր և ստեղծվում են սկսնակ ընկերություններ։

««Մերգելյան» ակումբի շրջանակում նաև կազմակերպում ենք անհատական դասընթացներ ոլորտի առաջատար մասնագետների և ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են երիտասարդության հետ կիսել իրենց փորձն ու անցած ճանապարհը», – նշել է Շաքարյանը։

Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբը հիմնադրվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից` երիտասարդ հետազոտողների, գիտնականների և գիտաշխատողների հետ հանդիպում-քննարկումների կազմակերպման և նրանց նորարար գաղափարները խրախուսելու և աջակցելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ տարբեր ոլորտներում հետազոտություններով և մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան): Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները, արևային եւ հեռահաղորդակցության սարքեր, կրթական լաբորատորիաներ և այլն։

 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ: