542
7.56
481.56
+17
Եղանակը Երևանում
Հայ

Բանակ` հեռախոսով. նորակոչիկներին թույլատրել են իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ

16:41
08 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ձմեռային զորակոչի նորակոչիկներին թույլ կտան ցանկության դեպքում բջջային հեռախոս ունենալ մի շարք պահանջների կատարման դեպքում, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։

2018 թ.–ի օգոստոսին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ զինծառայողներին թույլատրված է իրենց մոտ ունենալ բջջային հեռախոս։

«Կան համապատասխան սահմանափակումներ։ Բջջային հեռախոսներով արգելվում է լուսանկարել և տեսանկարահանել, ինչպես նաև իրականացնել ձայնագրություն։ Զորակոչի եկած նորակոչիկների մեծամասնությունն արդեն ունի բջջային հեռախոսներ», – ասաց նա։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ սահմանված կանոնների պահպանմանը հետևելու է զորամասի հրամանատարական կազմը։

Ինչպես օգոստոսին տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նորակոչիկի բջջային հեռախոսը գրանցվում է հանրապետական հավաքակայանում։ Եթե ֆունկցիաներն առկա են, ապա հեռախոսը վերադարձվում է զինծառայողի ներկայացուցիչներին ընդունման–հանձնման ակտի հիման վրա։

Զորամասում զինծառայողը ներկայացնում է բջջային հեռախոսը հաշվառման։ Նրան արգելվում է օգտվել հեռախոսից շարքային, պլանային և արտապլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի և զենքի պահպանման ժամանակ։ Նա կարող է օգտվել հեռախոսից զորամասում նախատեսված ազատ ժամանակ։ Հեռախոսային ծառայությունների վճարն իրականացնում է զինծառայողը կամ նրա հարազատները։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
24 Ապրիլի 2019
«Ավրորա» մարդասիրական մրցանակը ներկայացրել է 3 հերոս–նոմինանտներին և մրցանակաբաշխության ամսաթիվը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ավրորա» մարդասիրական մրցանակը հրապարակել է 2019թ. «Ավրորայի» հերոսներին:
15:20
24 Ապրիլի 2019
Թուրքիայի նախագահը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին սադրիչ հայտարարություններով հանդես եկող ոչ մի երկիր չի ձգտում պաշտպանել ճշմարտությունը», - հայտարարել է Էրդողանը:
14:43
24 Ապրիլի 2019
Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն. Արթուր Դավթյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն:
14:40
24 Ապրիլի 2019
Սանասարյան. նույնիսկ նախորդ ռեժիմներին չհաջողվեց ապացուցել իմ մեղքը
Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքները։
13:52
24 Ապրիլի 2019
Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Հայաստանը հետևողական է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
13:49
24 Ապրիլի 2019
Ծառուկյան. «Մենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին ենք»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչման ճանապարհին է:
13:44
24 Ապրիլի 2019
Շառլ Ազնավուրի որդին խոսել է հոր ցանկության մասին
Շառլ Ազնավուրի որդին խոսել է հոր ցանկության մասին:
12:31
24 Ապրիլի 2019
Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային պարտավորություն է. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
11:51
24 Ապրիլի 2019
ԱԺ փոխխոսնակը նշել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ամենակարճ ուղին
ԱԺ փոխխոսնակը նշել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ամենակարճ ուղին:
11:29
24 Ապրիլի 2019
Հայոց ցեղասպանության ճանաչումը գլոբալ անվտանգության հարց է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների խնդիր է, որքան գլոբալ անվտանգության խնդիր։
10:17
24 Ապրիլի 2019
Նիկոլ Փաշինյանը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
10:06
24 Ապրիլի 2019
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Ցեղասպանության 104–րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Ցեղասպանության 104–րդ տարելիցի կապակցությամբ: