484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը Բաքվից բանակցությունների կառուցողական ընթացք է ակնկալում. ՀՀ ԱԳՆ
17:00
17 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը հույս ունի, որ Բաքուն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` դեկտեմբերի 19–ին Բեռնում կայանալիք բանակցություններից հետո կվերադառնա կառուցողական հուն, նշեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Հույս ունենք, որ Ադրբեջանը վերջապես կվերադառնա կառուցողական, իրական հուն։ Ադրբեջանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, միջնորդների կոչերին, միջազգային պրակտիկային»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Քոչարյանը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կանցնացվի դեկտեմբերի 19–ին Բեռնում>>

«Այսպիսով, տեսնենք, կհաջողվի, արդյո՞ք, Ադրբեջանին բերել կառուցողական հուն, թե՞ միանգամայն նոր գործընթաց կսկսվի»,– ավելացրեց փոխնախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:00
30 Ապրիլի 2017
Նոր տեղեկություններ՝ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով
/. Ապրիլի 28–ին հայտնի էր դարձել, որ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
01:24
30 Ապրիլի 2017
Մայիսի 1–ին լրանում է «ԱՌԿԱ» գործակալության 21–ամյակը
Անցել է արդեն 21 տարի։ Մենք շատ բան ենք սովորել մաքուր էջից և սովորեցրել ուրիշներին, այս ընթացքում «առկայացիների» բազմաթիվ սերունդներ են աճել։ Մենք վստահ ենք, որ մասնագիտության նկատմամբ սերն ու լավ հավակնություններն օգնեցին մեզ դիմանալ և շարունակել զարգանալ։
21:08
29 Ապրիլի 2017
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարը կալանավորվեց
Նա մեղադրվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։
16:17
29 Ապրիլի 2017
Հայաստանի մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ կրճատվել է
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 981,5 մարդ:
15:06
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը։
12:40
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ պաշտոնյան խոշոր չափերի գումար է հափշտակել
ԴԱՀԿ պաշտոնյան ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որը յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
12:38
29 Ապրիլի 2017
Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի փոխարինողի թեկնածությունը
Լրատվամիջոցները քննարկում են, թե ով կարող է փոխարինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
10:45
29 Ապրիլի 2017
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
10:00
29 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։
20:25
28 Ապրիլի 2017
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։