546.58
7.56
483.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Այսօրվա դրությամբ ՍՇՎ–ով հոսպիտալացված է 541 հիվանդ. Արսեն Թորոսյանն այցելել է մի շարք հիվանդանոցներ (ՎԻԴԵՈ)

21:12
06 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է Հայաստանում առկա իրավիճակը։

Նախարարի պաշտոնակտարին է ներկայացվել հունվարի 6-ի դրությամբ վիճակագրությունը, ըստ որի՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով  526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Այսօրվա դրությամբ ՍՇՎ–ով հոսպիտալացված է 541 հիվանդ. Արսեն Թորոսյանն այցելել է մի շարք հիվանդանոցներ (ՎԻԴԵՈ)

Արսեն Թորոսյանը վերջիններիս հետ շրջայց է կատարել Երևանի մի շարք բժշկական հաստատություններում, մասնավորապես մանկական բաժանմունքներում՝ տեղում ծանոթանալով իրավիճակին և վիճակագրական տվյալներին։

Թորոսյանն առաջին այցը կատարել է ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ այս պահին առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 9 հիվանդ։ Թորոսյանը նախ ծանոթացել է հիվանդանոցային պայմաններին, ապա այցելել հիվանդներին։ Հիվանդների թվում կան նաև զինծառայողներ։ Նախարարի պաշտոնակատարը զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում և բարի ծառայություն։

Նախարարի պաշտոնակատարը հաջորդ այցը կատարել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրան է միացել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։ Այս բժշկական կենտրոնում առկա է հոսպիտալացված 77 հիվանդ, որոնց գեթե 95%-ը երեխաներ են։ Վերջիններս շրջել են բժշկական կենտրոնում և ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։

Արսեն Թորոսյանն այցելել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 112 հիվանդ, այստեղ ևս գրակշիռ մասը՝ 96% երեխաներ են։

Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է Մուրացան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ, որտեղ ևս հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։

Այցելության պահին Մուրացան ԲԿ-ում հոսպիտալացված էր սուր շնչառական վարակներով 87 հիվանդ, որոնց ճնշող մեծամասնությունը կրծքի հասակի երեխաներ են։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հոսպիտալացված էր նշված հիվանդությամբ 20 հիվանդ, որոնք հիմնականում ևս երեխաներ են։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ 

Շրջայցերից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջատար մասնագետների և ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն։

Արսեն Թորոսյանը հանձնարարարել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգնընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ։

Պետք է նշել, որ ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են գրեթե նույն մակարդակի վրա։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:34
18 Ապրիլի 2019
Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք, որ մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձել. Փաշինյանը` Զեյնալյանին (ՎԻԴԵՈ)
Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք, որ մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձել. Փաշինյանը` Զեյնալյանին։
16:25
18 Ապրիլի 2019
Փաշինյանը զայրացավ. «գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց»
Փաշինյանը հարցով դիմեց Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցչին:
15:36
18 Ապրիլի 2019
Հայտնի է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի գործարկման ժամկետը
Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցմամբ. հայտնի են համակարգի գործարկման ժամկետները։
15:25
18 Ապրիլի 2019
Քաղաքացու օրվա տոնախմբության կազմակերպմանը կհատկացվի 255 հազար դոլար
Այս տարի այն կնշվի ապրիլի 27–ին։
14:49
18 Ապրիլի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի. սպասվում են վարարումներ և սողանքներ. ԱԻՆ ղեկավար
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում:
12:38
18 Ապրիլի 2019
Ընդդիմությանը չհաջողվեց սկսել ՀՀ ֆինանսների նախարարի հրաժարականի գործընթացը
Տվյալ օրինագծի նախաձեռնողը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է:
08:00
18 Ապրիլի 2019
Չորեքշաբթի` ապրիլի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` ապրիլի 17–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:49
17 Ապրիլի 2019
Փաշինյանը` Ոստիկանությունը և ԱԱԾ–ն նախարարությունների վերակազմավորելու մասին. «խոստացել եմ, բայց չեմ ասել` երբ»
Հարցը հնչեցրել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
18:33
17 Ապրիլի 2019
Նոր հնարավորություններ և արտոնյալ պայմաններ. Ամերիաբանկը մասնաճյուղ բացեց Աբովյանում (ՖՈՏՈ)
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը:
18:20
17 Ապրիլի 2019
Գլխավոր դատախազը` Քոչարյանի կալանքի երկարացման մասին. «մենք կարծում ենք, որ կալանքի հիմքերը պահպանվում են»
Հայաստանի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացումը հիմնավորված է։
16:24
17 Ապրիլի 2019
Հայաստանի գլխավոր դատախազը չպատասխանեց Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու հարցին
Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ է ներգրավվել իրեն վստահված գերատեսչության աշխատակիցների նկատմամբ քրեական գործով։