+20
Եղանակը Երևանում
Հայ

Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում

14:53
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, ճկուն պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկը կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կնպաստի մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` այդպիսով բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկարաժամկետ գործընկերոջ` Ավստրիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2013 թ-ին: Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի առաջնահերթ նպատակներից մեկն է: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք նոր դռներ բացել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների համար` այսպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի ուղղությամբ, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր ներդրումը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը:

«Էներգետիկ և ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսական զարգացման նախադրյալն է: Այս է պատճառը, որ Ավստրիական զարգացման բանկը հիմնական շեշտը դնում է մաքուր էներգիայի ոլորտի, էներգաարդյունավետության և փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: Այս առումով մեր և Ամերիաբանկի նպատակները համընկնում են, ինչի շնորհիվ վերջինս կատարյալ գործընկեր է մեզ համար: Ուրախ ենք ընդլայնել և շարունակել կայուն զարգացմանն ուղղված մեր արդյունավետ համագործակցությունը», - նշել է Ավստրիական զարգացման բանկի գործադիր մարմնի անդամ Սաբինե Գաբերը:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։