438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված ՔԳ նախաքննությունը. մանրամասներ

21:02
22 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է  Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի  բնակիչ Հ.Մաթևոսյանը, Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհու հետ ամուսնանալու նպատակով վերջինիս առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել երկու համագյուղացի երիտասարդների հետ։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի մուտքի մոտ, բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ, վերջինիս դասընկերուհիների ներկայությամբ նրան նստեցրել են երիտասարդներից մեկի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել  Անգեղակոթ գյուղի տարածք:

Ըստ քննության տվյալների՝ համագյուղացիները, նկատի ունենալով, որ անչափահաս աղջիկը չի ցանկանում ամուսնանալ Հ.Մաթևոսյանի հետ,  հրաժարվել են շարունակել ճանապարհը դեպի այլ գյուղ, որից հետո Հ. Մաթևոսյանն աղջկան ժամը 21:30-ի սահմաններում նրա կամքին հակառակ նստեցրել է իր մեկ այլ ծանոթի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և  տեղափոխել Խնձորեսկ գյուղի տարածք: Անտեսելով աղջկա՝ տուն վերադառնալու խնդրանքը՝ ժամը 23:30-ի սահմաններում երիտասարդը նրան բռնությամբ նստեցրել է տեղանքում իրեն սպասող մեկ այլ անձի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան և անչափահասի կամքին հակառակ նրան տեղափոխել իր քրոջ տուն։

Քննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունների շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Մաթևոսյանին և մյուս 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու