528.16
7.12
475.91
+22
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը

09:00
06 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը։

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուս ծնվեց մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:

Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:

Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա:
Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել
19:43
19 Օգոստոսի 2019
Ըստ Ամուլսարի ակտիվիստի՝ իրեն ծեծել են «կարմիրբերետավորները». նշանակվել է ծառայողական քննություն
Միաժամանակ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:
17:23
19 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանն Ամուլսարի հարցով հայտարարություն կանի
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
16:33
19 Օգոստոսի 2019
«Կանաչները» մասամբ փակել են Բաղրամյանի պողոտան, ոստիկանությունն ուժ է կիրառել (ՎԻԴԵՈ)
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
15:32
19 Օգոստոսի 2019
ՀՀ կառավարությունը ռացիոնալ է համարում հանքավայրի շահագործման վերսկսումը. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի նախագահի նստավայրում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցությունը։
15:27
19 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքողները (ՖՈՏՈ)
Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:
11:34
19 Օգոստոսի 2019
Հայաստանը` առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը
Ռուս զբոսաշրջիկներն անվանել են Հայաստանն առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը:
10:31
19 Օգոստոսի 2019
Զինվորների մարտական հերթապահության պայմանները կբարելավվի. Փաշինյան
ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի:
18:10
18 Օգոստոսի 2019
Ամառ-2019. Գագիկ Սուրենյանի առավել վառ արտահայտությունների տասնյակը
Այս տարվա ամառը Հայաստանում աննախադեպ շոգ է:
11:00
18 Օգոստոսի 2019
Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը
Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: