485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ տարվա համեմատ արտակարգ իրավիճակների քանակը տոնական օրերին էականորեն աճել է. ԱԻՆ
16:20
11 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2016 թվականի առաջին օրերին Հայաստանում արտակարգ իրավիճակների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է, երկուշաբթի լրագրողների հայտնեց ՀՀ  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«Հանրապետությունում  տոնական օրերին արձանագրվել է 676 արտակարգ իրավիճակ, որը 250 դեպքով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Խանգելդյանը:

Նա  ավելացրեց, որ 2016 թվականի 10 օրվա ընթացքում Հայաստանում արտակարգ իրավիճակների պատճառով զոհվել է երեք մարդ, տուժել՝ 56-ը:

«Մահվան մեկ դեպք է գրանցվել հրդեհի, մեկը` ՃՏՊ-ի հետևանքով, մի հոգի մահացել է  ձնաբուքում սառելու պատճառով»,-ընդգծեց Խանգելդյանը:

Նրա խոսքով, հունվարի 1-10-ը ընկած ժամանակահատվածում  92 հրդեհ է գրանցվել: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Խանգելդյանը ավելացրեց, որ ընթացիկ տարում էականորեն կրճատվել է ՃՏՊ-ների թիվը:

«Այս տարի գրանցվել ՃՏՊ-ի 25 դեպք` 23 տուժածներով և մեկ զոհով, միաժամանակ 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 34 ՃՏՊ` 36 տուժոծով և չորս զոհով»,-ասաց Խանգելդյանը:

Նա նաև ընդգծեց, որ ընթացիկ տարվա առաջին օրերին արձանագրվել է 263 կենցաղային կանչ` կապված բնակարաններում ջրագծերի խաթարման հետ:

«Հանրապետությունում 2016 թվականի 10 օրվա ընթացքում մայրուղիների ձնարբուքների պատճառով արձանագրվել է մեքենաների արգելափակման 234 դեպք»,-ասաց Խանգելդյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
07 Նոյեմբերի 2017
Ռուբեն Վարդանյանը Երևանում պատմել է «տալանտիզմի» դարաշրջանի առանձնահատկության մասին
Ռուբեն Վարդանյանի խոսքով, «տալանտիզմի» դարաշրջանում ինտելեկտը գաղթում է այն շրջաններ, որտեղ ստեղծված են պայմաններ ինտելեկտի պահպանման և զարգացման համար։
19:04
07 Նոյեմբերի 2017
Հայաստանում գործարկվել է ամենամեծ արևային կայանը
Հայաստանում գործարկվել է ամենամեծ` 1ՄՎտ հզորությամբ արևային կայանը։
18:35
07 Նոյեմբերի 2017
Հրապարակվել են Վանաձորում 32–ամյա ծննդկանի ողբերգական մահվան մանրամասները
Կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։
17:32
07 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 12 ժամ ջուր չի լինի
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
17:17
07 Նոյեմբերի 2017
Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկ է մարվել Երևանում
Երեքշաբթի Երևանում տեղի է ունեցել Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի հանդիսավոր մարման արարողությունը։
15:21
07 Նոյեմբերի 2017
«Հայկական շեշտադրումով». ռուսական ռեպորտաժ Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
Հեռուստաալիքի նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական գորգագործության և հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացման պատմությունը։
14:50
07 Նոյեմբերի 2017
Արարատի մարզում վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Նոյեմբերի 6-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Լիաննա Նալբանդյանը:
14:00
07 Նոյեմբերի 2017
Պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Հրազդանի երկու բնակիչների սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 32-ամյա բնակչի:
12:04
07 Նոյեմբերի 2017
Երևանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենա է այրվել
Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում։
11:25
07 Նոյեմբերի 2017
Հայաստանի բնակչությունը կհանգստանա անձրևներից
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +13...+15 աստիճան։
10:54
07 Նոյեմբերի 2017
Ի՞նչ գիտեք Հայաստանում պարենային զամբյուղի մասին
Հայաստանում պարենային զամբյուղի նվազագույն արժեքն ամսական կտրվածքով կազմում է 31,4 հազար դրամ, տարեկան կտրվածքով` 376,8 հազար դրամ։
08:00
07 Նոյեմբերի 2017
Երկուշաբթի` նոյեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` նոյեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը: