482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Տոնական օրերին Առողջապահության նախարարությունը խիստ հսկողություն է սահմանել
15:40
29 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին, հայտնում է նախարարության կայքը:

«Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են իրականացվելու նաև Հայաստանի Հանրապետության պետական պատվեր իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում»,- ասված է հաղորդագրությունում:

Ամանորյա հերթապահություններ են սահմանվել նաև հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում` առողջության առաջնային պահպանման բժիշկների և վերջիններիս բուժքույրերի մասնակցությամբ` ներգրավելով նաև վիրաբույժ/վնասվածքաբանների:

Հաղորդագրության համաձայն, բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր – պոլիկլինիկական հաստատություններում որպես պատասխանատու տնային հերթապահներ են նշանակվել բժշկական կազմակերպությունների տնօրենները, տեղակալները և բաժնի վարիչները:

Միաժամանակ, շարունակելու է նաև գործել առողջապահության նախարարության շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամարը` (010) 52 88 72:

Տոնական օրերին գերատեսչության աշխատանքների հսկողությունը կգտնվի առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։
18:16
25 Մայիսի 2017
Երկար սպասված լուր Պրահայի սիրահարների համար. ուղիղ չվերթերը վերականգնվել են
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի:
18:03
25 Մայիսի 2017
Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը
«Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը:
17:35
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը։
16:06
25 Մայիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինը 3000 մուտքային և ելքային զանգ։