478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+37
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարը Միացյալ Թագավորությունում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր է քննարկել
18:46
10 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Միացյալ Թագավորություն կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նիլի հետ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարը, մասնավորապես, բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ՀՀ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Նիլին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե:  

Հանդիպման ավարտին Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
28 Հուլիսի 2017
Պատշգամբից ընկած երեխան վիրահատության կարիք ունի
Երեխան, ում 2-րդ հարկի պատշգամբից անզգուշաբար ցած էր գցել տատիկը, ունի բազմաթիվ տրավմաներ:
12:58
28 Հուլիսի 2017
Ծեծ, սպանություն, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության. 6 ամսում քննվել է ընտանեկան բռնության 215 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ:
11:59
28 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության սահմռկեցուցիչ մանրամասները
Հուլիսի 25–ին հայտնաբերվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին:
10:30
28 Հուլիսի 2017
Օդի ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձր կլինի
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն։
08:00
28 Հուլիսի 2017
Հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:04
27 Հուլիսի 2017
Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում
Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։
19:07
27 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով 1 անձ է ձերբակալվել
Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:
17:33
27 Հուլիսի 2017
Հայաստանը ծրագրում է պարզեցնել վիզային ռեժիմը զբոսաշրջիկների համար
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա:
17:02
27 Հուլիսի 2017
Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
15:59
27 Հուլիսի 2017
Հայաստանի դպրոցները պետք է պատրաստվեն սեպտեմբերի 1–ին
Հայաստանի դպրոցների շինարարական և նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017-2018 նոր ուստարվա սկիզբը։

15:57
27 Հուլիսի 2017
Հայաստանում 80–ից 100 հազար մարդ պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի շահառու կդառնա
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության փորձնական ծրագիրը կգործարկվի 2017 թ.–ի սեպտեմբերից։