480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախկին նախարարը հերքել է Վիսոցկու վերջին բանաստեղծությունները գնելու մասին խոսակցությունները
17:55
28 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հերքել է ԶԼՄ–ներում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե նա աճուրդում ձեռք է բերել Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունները։

«Ցավոք, մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում՝ չնայած նրան, որ Վլադիմիր Վիսոցկին ինձ համար եղել և մնում է անգերազանցելի երգիչ», – գրել է Մանուկյանը Facebook–յան իր էջում։

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ձեռք է բերել Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը >>

Նախկին նախարարի խոսքով` նա, իհարկե, չէր հրաժարվի որպես հուշ ունենալ Վիսոցկուն պատկանած որևէ իր, սակայն ինչպես նրա շատ երկրպագուներ, ինքը նույնպես լրատվամիջոցներից է տեղեկացել արդեն իսկ ավարտված աճուրդի մասին։

«Այնուամենայնիվ մի նամակ կա, որ դեռ չի վաճառվել» – կատակել է Մանուկյանը։

1980 թ.–ի հունիսի 11–ին փարիզյան մետրոյի տոմսի վրա գրված Վիսոցկու վերջին բանաստեղծության ինքնագիրը վաճառվել է 200 հազար եվրոյով, իսկ բանաստեղծությունը նվիրված է եղել Մարինա Վլադիին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
29 Հունիսի 2017
Հայաստանում սերիալների դեմ շարժում է սկսվել
change.org կայքում խնդրագիր է հայտնվել:
15:54
29 Հունիսի 2017
Թումոյի ամառային ճամբարը «Ռոստելեկոմի» աջակցությամբ հյուրընկալեց սահմանամերձ գյուղերի երեխաներին
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է ԹՈՒՄՈ ամառային ճամբար:
13:44
29 Հունիսի 2017
ՔԿ պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար խոշոր չափերի կաշառք է պահանջել
Պաշտոնյան մասնակցել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք։
08:00
29 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունների սեփական տարբերակը։
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը: