486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Առաջնագծում լարվածության պահպանմամբ Բաքուն փորձում է զիջումներ ստանալ Եվրոպայից. փորձագետ
14:48
21 Դեկտեմբերի 2015
© Լուսանկարը՝ Տաթև Դուրյան
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտու առաջնագծում լարվածության պահպանմամբ Ադրբեջանը փորձում է սակարկությունների մեջ մտնել եվրոպական կառույցների հետ, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական հարցերի փորձագետ Մանվել Ղումաշյանը։

«Ստեղծված իրավիճակում, երբ եվրոպական տարբեր կառույցներ և երկրներ փոխում են իրենց դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ, Բաքուն փորձում է որպես հաղթաթուղթ օգտագործել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարվածությունը...Բացառված չէ, որ առաջնագծում լարվածության աստիճանի նվազման դիմաց Բաքուն կներկայացնի նախապայմաններ իր հասցեին հնչող քննադատության նվազման մասին», – ասաց Ղումաշյանը։

Եվրոպական ազդեցիկ կառույցները բազմիցս քննադատել են Ադրբեջանի իշխանություններին երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների կապակցությամբ։

Անդրադառնալով դեկտեմբերի 19–ին Բեռնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` Ղումաշյանը նշեց, որ արդյունքները սպասելի էին։

«Ըստ էության, ոչ մի արդյունք չգրանցվեց։ Բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, հերթական անգամ ընդգծեցին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», – ավելացրեց փորձագետը։

Նրա խոսքով` այն փաստը, որ նախագահների հանդիպումից առաջ և հետո առաջնագծի իրավիճակը մնաց լարված, վկայում է այն մասին, որ հակամարտության գոտում իրավիճակը փոխվել է։

«Սա արդեն մեկուկես տարի առաջ գրանցված իրավիճակ չէ։ Հայտնվել են բազմաթիվ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Ադրբեջանի ներքին և արտաքին օրակարգին վերաբերող խնդիրներ։ Մասնավորապես, դա վերաբերում է ռուս–թուրքական հարաբերությունների սրմանը», – նշեց նա։

Ղումաշյանն ընդգծեց, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է ուժեղացնի իր դիրքերը միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաև էլ ավելի շատ ամրապնդի սահմանները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: