+25
Եղանակը Երևանում
Հայ

Առաջին անգամ Հայաստանում. նորընտիր պատգամավորների մանդատները 103 տարեկան տատիկ կհանձնի

10:41
10 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը, ով 103 տարեկան է։

Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքով, Բավական Փիլոյանը բնակվում է Լոռու մարզի Սարահաթ համայնքում: Հարցին՝ արդյո՞ք նման տարիք ունեցող քաղաքացին կարող է մանդատները հանձնել, Մուկուչյանը պատասխանել է. «Դե կտեսնենք, ի վիճակի՞ է, թե՝ ոչ, իրազեկել ենք, սպասում ենք»:

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանդիսավոր հանձնվելու են հունվարի 10-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսվում է, որ Բավականի Փիլոյանից զատ պատգամավորներին մանդատներ կհանձնեն ևս 27 ընտրողներ, որոնք մասնակցել են 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Հայաստանի տասներեք տարածքային ընտրատեղամասերից պատահական սկզբունքով ընտրվել է երկու հոգի: Մանդատներ բաժանողների մեջ կան նաև քաղաքացիներ, որոնք առաջին անգամ են քվեարկությանը մասնակցել:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 14-ին: Այն վարելու է տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովը: 7–րդ գումարման ԱԺ–ում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն։ Խորհրդարանը բաղկացած կլինի 132 պատգամավորից։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ:
15:50
20 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
15:10
20 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը` լավագույն զենքի ձեռք բերման, «Սու 30»-ի մատակարարման և «Իսկանդերը» գերազանցող զենքի մասին
Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով:
13:50
20 Սեպտեմբերի 2019
Հիշեցում. Անկախության տոնին ընդառաջ Հայաստանի բնակիչները մեկ ժամ պակաս կաշխատեն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երկում անկախության օրվա նախաշեմին աշխատանքային օրը կրճատվել է մեկ ժամով։