526.4
7.25
475.99
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը, Սիթիբանկը և Ասիական զարգացման բանկը ընդլայնում են համագործակցությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում

16:37
07 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկը և Սիթիբանկը առևտրի ֆինանսավորման համատեքստում կնքել են հերթական գործարքը. Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո,   իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ, ում հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո կնքված պայմանագրերի շրջանակներում Ամերիաբանկը հանդիսանում է ոչ միան թողարկող, այլ նաև հաստատող բանկ:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ամերիաբանկի՝ միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով:

«Սիթիբանկի և Ամերիաբանկի երկար տարիների համագործակցության արդյունքում տարեցտարի ավելանում են գործարքների թիվն ու ծավալը, ինչը վկայում է փոխվստահության և արդյունավետ գործընկերային հարաբերությունների մասին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ամերիաբանկի կողմից ներգրավվող առևտրի ֆինանսավորման միջոցները միջինում գերազանցում են տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարը. այս գործարքը Բանկի հերթական հաջող նախագիծն է առևտրի ֆինանսավորման շրջանակներում:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:02
25 Օգոստոսի 2019
«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացված է (ՎԻԴԵՈ)
Նախօրեին «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը կիրակի ժամը 05:24-ին մեկուսացվել է:
21:32
24 Օգոստոսի 2019
«Մալաթիա մոլ»-ում կան հրավտանգ նյութեր. հրդեհի տեղայնացումը դժվարանում է
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի բարդությունը 2 «Բիս»-ից բարձրացվել է 3 «Բիս»:
21:10
24 Օգոստոսի 2019
Վերմիշյան. «այս պահին «Մալաթիա մոլի» շրջակայքի բնակիչների տարհանման խնդիր դրված չէ» (ՖՈՏՈ)
«Մալաթիա մոլի» հրդեհի վայրում է նաև Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը:
20:34
24 Օգոստոսի 2019
ԱՆ-ը հայտնում է 9 տուժածների մասին «Մալաթիա մոլ»-ի խոշոր հրդեհի հետևանքով (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է հայտնել «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով:
19:58
24 Օգոստոսի 2019
Վալերի Օսիպյանը հանձնարարել է դուրս բերել քաղաքացիական անձանց հրդեհի վայրից, բռնկումն ուժեղացել է (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայր:
19:16
24 Օգոստոսի 2019
«Նովոստի-Արմենիա»-ն դեպքի վայրից մանրամասներ է հայտնում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վերաբերյալ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայրում է:
18:51
24 Օգոստոսի 2019
Հայտնի են որոշ տվյալներ «Մալաթիա մոլ»-ի հրդեհից 2 տուժածների առողջական վիճակի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայտնի են «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսի առողջական վիճակի վերաբերյալ:
18:06
24 Օգոստոսի 2019
Եվս 2 մարտական հաշվարկ է մեկնել «Մալաթիա մոլ», տուժածներից 2-ը ծխահարվել են
«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ
15:02
24 Օգոստոսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ: