478.39
+0.02
571.25
+2.28
8.31
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
«Ամենաշատը թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջնում». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան
11:08
27 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց  հարազատին։

«Առավոտի»  հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով:

«Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում: Այնքան էր ուրախացել,  ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,-  նշել է Մարտիրոսյանը։

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարի վարորդ է։ Նա դարձել էր ավտովթարի մեղավոր 2013 թ.–ի հուլիսին Նոր Մոսկվայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման։ Նա վերջերս է տեղափոխվել Հայաստան։

Խոսելով ամուսնու առողջական վիճակի մասին` Մարտիրոսյանը հայտնել է, որ ստուգում է անցել, վաղն էլ սիրտ են ստուգելու։

Թերթի փոխանցմամբ, Հրաչյա Հարությունյանը սրտի, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի։ Կնոջ տեղեկացմամբ` Ռուսաստանում էլ ստուգումից հետո պարզվել է, որ թևի տակ ճարպագունդ կա, հիմա դա է նեղություն տալիս։

Հրաչյա Հարությունյանի հարազատները նրան հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են տարել, քրեակատարողական հիմնարկի պայմաններից գոհ են։

Հարությունյանի կինն, անդրադառնալով ՌԴ–ում պատիժը կրելու տարիների մասին, նշել է, որ ամուսինը ոչինչ չէր ուզում հիշել, թե ինչ է Ռուսաստանում կատարվել։

«Ասում էր` լավ բան չկա, որ պատմեմ։ Ուզում էր, որ մենք խոսեինք մեզնից, թոռնիկի հետ էր զրուցում», – ասել է Մարտիրոսյանն ու ավելացրել, որ այսուհետ ամուսնուն կարող են տեսակցել ամիսը մեկ անգամ։

Քրեակատարողական հիմնարկում իրենց տեղեկացրել են, որ մյուս ամիս կարող են գնալ տեսակցության երեք օրով, քրեակատարողական հիմնարկում սենյակ կհատկացնեն Հրաչյա Հարությունյանի հարազատների համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:15
19 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը ցանկանում է պահպանել իր պաշտոնը
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։

13:35
19 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներմ այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները երեքշաբթի` սեպտեմբերի 19–ին, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

11:01
19 Սեպտեմբերի 2017
Աշնանային շոգը վերադառնում է
Որոշ ժամանակով մի փոքր նահանջած շոգը վերադառնում է։
23:58
18 Սեպտեմբերի 2017
Սփյուռքի հետ կապերի համահայկական խորհրդի ստեղծումն են քննարկել Հայաստանի նախագահի մոտ
Համահայկական խորհրդի ստեղծումն է քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
15:29
18 Սեպտեմբերի 2017
Նախագահ. սփյուռքի ներդրումային ուժը պետք է ուղղել դեպի Հայաստան
Սփյուռքի ներդրումային ուժն անհրաժեշտ է ուղղել դեպի Հայաստան:
12:59
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ ՔԱԳՎ–ն ու «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերությունը քննարկել են համագործակցության հարցերը
ՀՀ ՔԱԳՎ–ն «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը:
12:34
18 Սեպտեմբերի 2017
Համաժողովի օրակարգում ընդգրկված խնդիրներն ունեն ռազմավարական նշանակություն. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Երևանում մասնակցում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։
12:17
18 Սեպտեմբերի 2017
Հայաստանի նախագահն ուրվագծեց մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 մլն–ի հասցնելու ռազմավարությունը
Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը պետք է ավելանա մինչև 4 մլն:
11:55
18 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը Գարեգին Բ Կաթողիկոսին ներկայացրեց Թուրքիայի հայ համայնքի խնդիրները (ՖՈՏՈ)
Երկուշաբթի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
11:29
18 Սեպտեմբերի 2017
Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի բացմանը։
10:46
18 Սեպտեմբերի 2017
«Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 մասնակից 71 երկրից
Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։
10:27
18 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովն է մեկնարկել Երևանում (ՖՈՏՈ)
Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։