428.41
4.27
396.05
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ամանորյա բյուջետային նվեր. ինչպե՞ս հաճելի անակնկալ մատուցել և գումար տնտեսել

15:10
31 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է բյուջետային նվերների իր տարբերակները, որոնք չեն պահանջում մեծ ծախսեր, միաժամանակ հաճելի են ու պարգևում են բարձր տրամադրություն։

1. Մետաղադրամ որոշում ընդունելու համար

Кошелек 1 Бюджетный подарок

Այս մետաղադրամը կարող է ձեզ օգնել կողմնորոշվել, եթե դուք կասկածներ ունեք ինչ–որ հարցում։ Այն կօգնի որոշում ընդունել ցանկացած իրավիճակում։ Այս մետաղադրամը հիանալի նվեր է այն մարդկանց համար, ովքեր սիրում են յուրօրինակ և ինքնատիպ հուշանվերներ։ Նման մետաղադրամն արժե 2500 դրամ։

2. Թեյի թրմիչ

Кошелек 2 Бюджетный подарок

Առջևում ձմեռ է, իսկ դա նշանակում է, որ շատերն աշխատավայրում թեյ են խմում, որպեսզի տաքանան։ Միաժամանակ ոչ բոլորն են սիրում թեյի փաթեթիկներ, սակայն թրմովի թեյն աշխատավայրում այդքան էլ հարմար չէ։ Այս դեպքում լավ լուծում կդառնա թեյ թրմելու համար նախատեսված հատուկ փոքրիկ սարքը, որը դրվում է հենց բաժակում։ Լուծումները կարող են տարբեր լինել` հատապտղի կամ կարապի տեսքով գդալիկ մինչև մարդուկ, որը հարմարավետ տեղավորվել է բաժակի մի անկյունում։ Նման հուշանվերն արժե 1000–2500 դրամ։

3. Բաժակ կամ շապիկ ցանկացած պատկերով

Кошелек 3 Бюджетный подарок

Իհարկե ամենահաճելի հուշանվերն անհատական նվերն է, սակայն այն պետք է նախօրոք գնել։ Դուք կարող եք պատվիրել շապիկ կամ բաժակ, անգամ տոնածառի խաղալիք` ցանկացած գրառումով կամ պատկերով, այդ թվում` հումորային։ Շապիկի կամ բաժակի վրա կարող է տպվել անգամ լուսանկար կամ կենդանի։ Նման նվերը կարժենա մոտ 2,5 հազար դրամ։

4. Տոնածառի խաղալիքներ

Кошелек 4 Бюджетный подарок

Տոնածառի խաղալիքները երբեք շատ չեն լինում, և այսօր կա ընտրության մեծ հնարավորություն` սկսած մատչելի գնով հավաքածուներից մինչև էքսկլյուզիվ ապակե կամ ճենապակե խաղալիքներ, որոնք նկարազարդված են ձեռքով։ Սակայն այստեղ ևս կարելի է ընտրել գեղեցիկ ու մատչելի տարբերակ, քանի որ խաղալիքների միջին գինը տատանվում է մեկի հատի համար 1900–2900 դրամի սահմանում։

5. Անսովոր ռուբիկ-կուբիկ

Кошелек 5 Бюджетный подарок

Գլուխկոտրուկներ սիրողների համար հատուկ ստեղծվել են նվերներ, օրինակ, արտասովոր ռուբիկ-կուբիկը (4х4): Այս նվերն օգնում է զարգացնել տարածական մտածողությունն ու հիշողությունը, ինչպես նաև խթանում է արագ որոշումներ կատարելու ընդունակությունը: Այն հարմար է նաև երեխաներին, օգնում է զարգացնել տրամաբանությունը և փոքր մոտորիկան: Այսպիսի նվերն արժե 1900 -3900 դրամ: 

6. Գրքի լապտեր 

Кошелек 6 Бюджетный подарок

Գրքի տպագիր տարբերակ նախընտրող ընկերներին կարելի է ոչ միայն գիրք նվիրել
այլ դրա համար նախատեսված յուրօրինակ նվեր` LED լապտեր: Այսպիսի նվերը հատկապես հարմար է գիշերային ժամերին ընթերցողներին: Այսպիսի լապտերիկներն ամրացվում են հենց գրքին և արժեն 2200 դրամից սկսած: 

7. Անվերջ խորանարդ կամ նյարդերը հանգստացնող միջոց 

Кошелек 7 Бюджетный подарок

Հավանաբար շատերն ունեն ընկերներ, ովքեր մշտապես ձեռքերում ինչ-որ առարկ
են տնտղում: Այդ դեպքում կարելի է նվիրել գրպանում տեղավորվող հակասթրես-խորանարդը, որի վրա կան անջատիչներ, ճտճտացնելու հարմարություններ և այլն: Այսպիսի հակասթրեսն արժե 1500 - 3900 դրամ: 

8. Շոկոլադե օրիգինալ սալիկներ 

Кошелек 8 Бюджетный подарок

Անուշեղենի սիրահարներին կարելի է նվիրել տառերի կամ տարբեր զարդերի, ինչպես նաև Նոր տարվա խորհրդանիշի տեսքով ձևավոր շոկոլադ: Այս տարի դա շունն է: Այսպիսի նվերի արժեքը սկսվում է 1500 դրամից, բայց կարող է ավելի էլ լինել, կախված շոկոլադի բաղադրիչներից, չափերից և ձևից:

9. Սիլիկոնե արտատպիչ տոնական թխվածքի համար

Кошелек 9 Бюджетный подарок

Եղևնու տեսքով տորթ, Ձմեռ պապ, տարվա խորհրդանիշ, ամանորյա խաղալիքներ կամ նվերների երկարաճիթ կոշիկ, զանգակներ և այլ տոնական նվերներ: Այս ամենը կարելի է պատրաստել թխման կամ սառեցման համար նախատեսված սիլիկոնե արտատպիչներում: Դրանց գինը կազմում է 1900 դրամից սկսած: 

10. Փող բերող թալիսման 

Кошелек 10 Бюджетный подарок

Փող ու հաջողություն գրավելու թալիսմանը պետք է բոլորին: Ֆեն–շույի նման թալիսմաններից են չինական մետաղադրամները, որոնք կապված են կարմիր ժապավենով: Մետաղադրամներն օգտագործվում են որպես առատության խորհրդանիշ` հարստություն և բարեկեցություն գրավելու համար: Կարծիք կա, որ չինական մետաղադրամի մի կողմը կրում է տղամարդու «յան» էներգիան, իսկ մյուս կողմը` կանացի «ին» էներգիան: Չորս հիերոգլիֆով կողմը «յանի» կողմն է, իսկ երկու հիերոգլիֆով կողմը «ինն» է: Այդ տարբերությունը սկզբունքորեն կարևոր է. մետաղադրամները անհրաժեշտ է դնել այնպես, որպեսզի չորս հիերոգլիֆները միշտ լինեն վերևը, իսկ երկուսը` ներքևը: Հակառակ դեպքում դուք կարող եք ֆինանսական կորուստներ ունենալ։

11. Մեխերից պատրաստված գլուխկոտրուկ

Кошелек 11 Бюджетный подарок

Մեխերից գլուխկոտրուկը բաղկացած է երկու տարրերից (մեխերից), որոնք կապված են իրար յուրահատուկ ձևով: Այս գլուխկոտրուկի իմաստն է անջատել մասերը, իսկ հետո նորից միացնել: Նման նվերի գինը տատանվում է 660 դրամից մինչև 2650 դրամ` կախված բարդության աստիճանից։ 

12. Փայտե օրացույց

Кошелек Бюджетный подарок

Ինչ Ամանոր առանց օրացույցի, սակայն ոչ բոլորը աշխատավայրում կամ տանը տեղ ունեն օրացույց դնելու համար: Այս դեպքում շատ լակոնիկ, գործնական և միևնույն ժամանակ օրիգինալ է դիտվում փայտե օրացույցը, որի վրա փորագրված են թվեր: Պետք է միայն ամեն օր շրջել խորանարդիկները: Նման օրացույցն արժե 2800 դրամ: 

13. Խնայատուփ 

Кошелек 13 Бюджетный подарок

Երկուշաբթի օրվանից կամ Նոր տարուց ինչ-որ նոր բան սկսելու մտադրությունը հայտնվում է բոլորի մոտ: Նույն կերպ հայտնվում է գումար խնայելու ցանկությունը, ընդ որում նպատակները կարող են տարբեր լինել` փող կուտակել մինչև ամառային արձակուրդ կամ մեքենա գնելու համար: Բարի մտադրություններին նպաստելու համար կարելի է նվիրել խնայատուփ, ընդ որում 2018 խորհրդարանիշով` շնիկով։ Նման նվերի գինը կկազմի 2-ից 3 հազար դրամ: 

14. Դիզայներական մոմեր կամ ձեռքով պատրաստված մոմե արձանիկներ

Кошелек 14 Бюджетный подарок

Բուրավետ կամ դիզայներական մոմերը, այդ թվում` Ամանորյա խորհրդանիշով, նույնպես կարող են դառնալ շ յուրօրինակ նվեր: Բացի այդ, կարելի է գտնել հատուկ տոնական փաթեթավորումներ և մոմերի համար նախատեսված հատուկ ինքնատիպ հավաքածուներ, որոնք ձեր նվերը կդարձնեն ավելի գրավիչ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ