ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ակտիվիստները փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը` կաթվածահար անելով կառույցի աշխատանքը։
Այս պահին աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել։
Ցուցարարները դեռևս չեն ներկայացնում որևէ պահանջ։
Նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ տաքսի ծառայությունների, անշարժ գույքի և այլ ոլորտներում կոռուպցիոն սխեմաների մասին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Ավագանու խորհրդի անդամների մասնակցությամբ։–0–