ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վատ եղանակի պատճառով ութ չվերթ է ուշանում «Զվարթնոց» օդանավակայանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
Հայաստանի մարզերից շատերում այսօր գրանցվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով, իսկ Երևանում մառախլապատ եղանակ է։
«Մասնավորապես ուշանում են «Աէրոֆլոտ», QatarAirways ավիաընկերությունների իրականացրած չվերթերը», – նշեց Աբրահամյանը։
Ուշանում են նաև Մոսկվայից (2 չվերթ), Դուբայից (3 չվերթ), Սարատովից, Շարմ էլ Շեյխից և Դոհայից Երևանի իրականացվող չվերթերը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում