ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցները միացելեն բողոքի ակցիային:
Օդանավակայանի ուղևորների հաշվառման բաժնի աշխատակիցները հայտարարել են, որ միանում են բողոքի ակցիային, քանի որ չեն կարողանում անտարբեր մնալ երկրում տիրող իրավիճակին:
Ըստ օդանավակայանի պաշտոնական էջում տեղադրված տեղեկությունների, բոլոր չվերթերն իրականացվում են ժամանակին, որոշ չվերթեր, մասնավորապես Ղազախստանից, իրականացվում են ուշացումով: Այսօր չեղարկվել է միայն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը, սակայն չեղարկման պատճառները դեռ հայտնի չեն:
«Նովոստի Արմենիա» գործակալությունը փորձում է ստանալ պաշտոնական մեկնաբանություն օդանավակայանից:–0–