438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում վերսկսվել է Սամվել Բաբայանին ազատելու պահանջով բողոքի ակցիան

12:44
21 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում`Վճռաբեկ դատարանի շենքի մոտ, առավոտից մեկնարկել է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են ազատել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։

2017 թ.–ի մարտի 22–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնաբերել էր «Իգլա»  տեսակի զենիթահրթիռային համալիր։ Զենքի ապօրինի ներկրման և պահելու փաստով հարուցվել էր քրեական գործ։ Հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էր երեք քաղաքացի, այդ թվում` Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Հաղորդվել է նաև, որ ԱԱԾ–ն տեղեկություններ է ստացել Վրաստանից «Իգլայի» ապօրինի ներկրման մասին։ Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ.–ի նոյեմբերի նիստում Սամվել Բաբայանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։

Загружается новость ... "Лево"

Մայիսի 18–ին դատարանի շենքի առաջ արդեն անցկացվել էր ակցիա` նույն պահանջով։ Ցուցարարների մոտ դուրս է եկել Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, ով հայտարարել է, որ Սամվել Բաբայանի գործով վճիռը կընդունվի սահմանված ժամկետում, այսինքն` Վճռաբեկ դատարան բողոքը ներկայացնելուց 3 ամսվա ընթացքում։ Ցուցարարները հայտարարեցին, որ մտադիր են շարունակել ակցիաները մինչև չհրապարակվեն Բաբայանի գործով դատական նիստի անցկացման հստակ ժամկետները։

Այսօրվա ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ քաղաքացի, որոնց թվում է նաև ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ով լրագրողներին հայտարարեց, որ Սամվել Բաբայանը պետք է ազատ արձակվի որքան հնարավոր է շուտ։

«Արցախի հերոսը պետք է ազատ արձակվի որքան հնարավոր է շուտ, քանի որ ազատազրկման վայրում նրա հետագա մնալը ամոթ է բոլորիս համար։ Բոլորին հայտնի է` ինչպես և ինչու է նրա դեմ քրեական գործ հարուցվել, և այսօր` հեղափոխությունից հետո, իրավիճակը պետք է փոխվի», – հայտարարեց Եղիազարյանը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին միանալ այդ պայքարին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու