+19
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերականեր (ՖՈՏՈ)

16:12
20 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ մասնագետների խումբն այցելել է Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալ:

Ինչպես նշվում է կոմիտեի Facebook-յան էջում, խորհրդական Արմեն Մինասյանը, Օքսֆորդի համալսարանի կառուցագիտության դոկտոր, Իրանի Շարիֆ համալսարանի համահիմնադիր Մարկ Գրիգորյանը, ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը և կառուցագիտության դոկտոր Կառլ Գրիգորյանը հնարավորություն են ունեցել իրավիճակին ծանոթանալ տեղում:

Տարածքի ուսումնասիրությունից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորած մասնագետների խումբը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման, հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել:

«Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալը համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց, որը կառուցվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերկեզյանի, Ժ. Շեխլյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1980 թ.-ին:

Հիմա,ըստ փորձագետների, շենքը ֆիզիկապես մաշված է, նրա վերականգնումը կպահանջի 15-20 մլն դոլարի չափի ներդրումներ: Օդանավակայանի կոնցեսիոները մի քանի տարի առաջ փորձել է ստանալ քաղաքապետարանի թույլտվությունը` հին տերմինալի քանդման համար, սակայն հասարակական ճնշման տակ շենքը ճանաչվել է մշակութային ժառանգության կոտող:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:18
22 Սեպտեմբերի 2019
Սուրենյանը եղանակային անակնկալ է խոստանում հայաստանցիներին
Սուրենյանը եղանակային անակնկալ է խոստանում հայաստանցիներին:
12:55
22 Սեպտեմբերի 2019
Տոնական Գյումրի. Անկախության օրվա տոնակատարություններն ավարտվեցին շքեղ հրավառությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նախօրեին Գյումրին առավել քան մարդաշատ ու աշխույժ էր
12:37
22 Սեպտեմբերի 2019
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
23:25
21 Սեպտեմբերի 2019
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով:
16:55
21 Սեպտեմբերի 2019
ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման: